Գրականություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։

«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի»

Այս տարի լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:

 

Կոմիտասը՝ Սողոմոն Գեւորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, բայց նաեւ երգեր էր հորինում եւ օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաեւ կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրել է մորը, երբ նույնիսկ մեկ տարեկան չէր։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա էր վերցրել տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվել է տեղի չորսամսյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել Բուրսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…

Նա հիանալի երգում էր, եւ պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին«թափառական փոքրիկ երգիչ»։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվեց սարկավագ։1893-ին նա ավարտեց ճեմարանը, ապա նրան շնորհվեց աբեղայի աստիճան եւ տրվեց 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվեց երաժշտության ուսուցիչ։

 

Կոմիտաս վարդապետը

 

Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծեց երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ժողովրդական երգեր մշակեց, գրեց իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։

1895 թվականին Կոմիտասն օծվեց վարդապետի հոգեւոր աստիճանով:

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:

Կոմիտասն ընդունվեց պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում էր Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր եւ երաժշտության պատմության դասախոսություններին:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադարձավ Էջմիածին եւ ձեռնամուխ եղավ իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխեց երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծեց ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով երգչախմբի կատարողական մակարդակը:

Նա շրջեց Հայաստանի շատ վայրերում՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարեց երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվեց նաեւ գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրելով հայ ժողովրդական եւ հոգեւոր մեղեդիները, աշխատելով հայկական խազերի վերծանման վրա: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող եւ պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսեց խորհել նաեւ երաժշտական խոշոր, մոնումենտալ ձեւերի մասին: Մտադրվում էր ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում էր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:

1910 թ-ին Կոմիտասը թողեց Էջմիածինը ու մեկնեց Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաեւ Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես եղավ հայ ժողովրդի բնաջնջմանը։ Ու թեեւ ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է  վատթարացավ եւ նրան տեղափոխեցին հոգեբուժարան։

 

Կոմիտաս վարդապետի արձանը

 

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ այնտեղ գրեթե քսան տարի անցկացնելով։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին մեծն Կոմիտասի կյանքը ընդհատվեց։

1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան եւ հողին հանձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Մայիսի 20-24ԳրականությունՎահան Թոթովենց «Մտածումի շիթեր»
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։ 

Այո պետք է։

  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Համաձայն չեմ այս կարծիքի հետ։

  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

Համաձայն եմ այս կարծիքի հետ։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք: Գործնական քերականություն
Թեստային աշխատանք
Մայիսի 13-17Գրականություն
ՀովանոցըՄի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:առաջին հատվածի կվերնագիրը չեմ փոխի կթողնեմ անձրեվանոց, իսկ երկրորդ հատվածը կվերնագրեն կարոտ։

բ) Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Ստեղծագործության ասելիքը նրանում է, որ պետք է բավարարվես ունեցածովտ և չձկտես ավելին, թե չէ կկորձնես ունեցածըտ։

                                                 Մայիսի 6-10Ակսել Բակունց «Գավառական նամականի»Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը փոքր է,
  • քաղաքը հարուստ չէ,
  • քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն,
  • քաղաքում բոլորն իրար ճանաչում են,
  • մի մարդը մի քանի գործ է անում:

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունը հաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»: 

Գործնական քերականություն
Բայի եղանակը

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն
գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ ….,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը ….
հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի
մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

                         

                                                   Ապրիլի 29- մայիսի 3

Լեոնիդ Ենգիբարյան «Սովորականն ամենակարևորն է»

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին:  Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք.

  • ամենաանկրկնելին էր,
  • մեծամիտ էր,
  • ինքնասիրահարված էր,
  • սիրված էր,
  • երիտասարդ էր,
  • համառ-հետևողական էր,
  • սիրում էր դժվարություններ հաղթահարել:

բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապեսսովորականը  միշտ էլ անսովոր է

Դա նշանակում է, որ ,ինչ որ բան կարող է, ինչ որ մեկի համար սովորական լինել իսկ միուսի համար ոչ, և դրա բացահայտումը կարող է դարեր շարունակ ոգնել մարդում իր առօիա աշխատանքում։

Գործնական քերականություն

1.Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բարդ

նախածանց-արմատ-վերջածանց-պարզ
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բարդ

արմատ-արմատ-բարդ

արմատ-վերջածանց վերջածանց-պարզ

նախածանց-հոդակապ-արմատ-պարզ

արմատ-հոդակապ-արմատ-բարդ
2. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 

ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց-բառային

ԲՈՒՀ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն-բառային

ԿԱԻ՝ Կրթության Ազգային Ինստիտուտ-բառային

ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն- բառային

ԼՂՀ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-բաղային

3.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցնում ացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին է:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում չթողեց:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

 

                           

                                                    Ապրիլի 22-26

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ցո՛ւյց տվեք երկու կին կերպարների հակադրությունը: Ո՞րն  է այդ հակադրության անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Առագին կինը ով մխիթարում էր տղային նա շատ բարի և հոգատար կին էր, իսկ երեխայի մայրը սառը և անհոգատար կին էր։

բ) Բացատրե՛ք վերջին արտահայտության՝ «Ցտեսությունտիկին Հիտլեր»  և վերնագրի՝ «Խեղճ երեխա», գաղափարական կապը:

Այդ կինը այդպես ասաց,քանի որ նա կարծում եր որ նա դաժան էր։

Գործնական քերականություն

Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

3.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չամանպարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքրայլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Մերին այնտեղ աման-չաման էր լվանում:

Ամբողջ օրը պարապ-սարապ քայլում էր:

Սենյակները այլուն-փայլուն մաքրել էին:

 

Խումբ-խումբ երեխաները թանգարանում քայլում էին

Տեղ-տեղ անձրև էր գալիս:

Արագ-արագ հասիր նրանց:

                                                          Ապրիլի 15-19

Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Ստեղծագործության մեջ ամենակարևոր և իմաստալից հատվածը դա, երազում մոր հայտնվելն ու ու իր խոսքերն էին, քանի որ Ահմդեը այդ երազից հետո հասկացավ ճիշտն ու սխալը:

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.
  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

3։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

4.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

                                                           
                                                           Ապրիլի 8-12
Կարդացե՛ք Հովհաննես Թումանյան «Ահմադը» ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Փաստերով ցո՛ւյց տվեք, որ Ահմադը տան սիրելի տղան է,
Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,
Ահմադը տան ծառան էր:
բ) Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:
Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:
                                                            Զիա Օսման
Նախագիծ                                          Ապրիլի 1-5
Современные турецкие поэты Орхан Вели, Зия Осман и Мелих Джездет Андай малоизвестны нашим читателям. На русский язык их стихи почти не переводились.
Но даже по тем немногим стихотворениям, которые вы здесь прочтете, видно, что это поэты замечательные. С умной и доброй, иногда немного грустной улыбкой говорят они об окружающей жизни.
Թուրք ժամանակակից բանաստեղծներ՝ Օրհան Վելին, Զիա Օսմանը, Մելիխ Ջևդեթ Անդայը, մեր ընթերցողին քիչ են հայտնի։ Նրանց բանաստեղծությունները ռուսերենով գրեթե չեն թարգմանվել։
Բայց նույնիսկ այն քիչ բանաստեղծությունները, որոնք դուք կկարդաք այստեղ, երևում է, որ այդ բանաստեղծները հրաշալի են, խելացի ու բարի, երբեմն նաև տխուր ժպիտով։ Նրանք պատմում են շրջակա աշխարհի մասին։
Սուրբ ծննդյան նախորեյին Չառլին նամակ է գրում իր աղջկան Ջեռալդինոյին։ Այնտեղ նա ասում է, որ Ջեռալդինո ինչքան էլ հասնես բարձունքի չմեծամտանաս, չգերվես բեմին քեզ նվիրած ծաղիկներ հոտին։ Ոգնիր աղքատներին և իմացիր, որ երեք ևրոյից մեկը նրանն է։ Ինձ շատ դուր եկավ այս նամկը, քանի որ Չառլին իր աղջկան շատ ճիշտ խորուրդներ էր տալիս և չթողնելով ճիշտ ուղուց շեղվել։ Նա ասոմ էր, երբ դահլիճը քեզ գերի, այդ ժամանակ կգնաս արվարձանների մոտ և կտեսնես, որ ասնտեղ ավելի տաղանդաոր մարդիք կան, և ընդմիշտ հիշիր, որ քեզնից լավը
հաստատ կգտնվի։
Մարտի 25-30

  • «Ուսումնական գարուն» նախագծեր
  • պատանեկան ուսումնական բաց ճամբարներ
  • մարզական խաղերի բաց առաջնություն Արատեսի դպրական կենտրոնում
  • մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբար
  • ազգագրական գարնանային փառատոն

Մարտի 18-23
Գրականություն

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

  • այդ օրերը բոլորն էլ անցած էին,
  • երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
  • երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
  • եշտությունը ստեղծագործության մեջ.

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

  • -Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Այս խոսքերը տեքստին ավելի իմաստավոր էին դարձնում, և կարծում եմ առանց այս խոսքը այդքան իմաստուն չեր լինի։

Մարտի 11-16
Գրականություն
 Կաֆկա «Մեծ աղմուկ»
Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրված է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

 

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա)  Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:

Տղան գտնվում էր հոգեբանական ծանր վիճակու, նրան դուր չեր գալիս ոչ մի շշուկ։ Նա փնտրում էր այդ աղմուկից ազատվելու միջոց։Նա չեր դիմանում այդ աաղմուկին։ ԵՎ վորոշեց պատուհանից անցնել քույրերի սենյակ և լռություն խնդրել։

բ) Ներկայացրե՛ք՝  ինչ պատկերների  և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:

Մայրենի (գործնական քերականություն)

Գործնական աշխատանք
1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա — հավաքածու
օրիենտացիա — կողմնորոշում
տրադիցիա — ավանդույթ
ստաբիլ — կայուն
լոմբարդ — գրավատուն
վալյուտա — արժույթ
ստարտ — մեկնարկ
դիագնոզ — ախտորոշում
դիսպետչեր — կարգավար
կոմերցիոն — առևտրային
2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ-խմորեղեն, տեխնիկա, կամուրջ-մոստ, ալբոմ-հավաքածու, ակացիա-ծառ, ակորդեոն-ակարդիոն, ծառ, ակվարիում-ջրավազան,
բազալտ-քար, լույս-ճառագայթ, բալետ-պարարվեստ, բալլադ-վեպ, հոգի, բենզին-կնդրիտ, գիպս-գաջ, գլոբուս-երկրագունդ, գրամ-ծանրության միավոր, կարտոֆիլ-կարտոշկա,
կոնկրետ-հստակ, հող-գետին, կոնֆետ-քաղցրավենիք, հորիզոն-կիսող, կարկուտ-անձրև, մագնիս-միացնող, հողմ-քամի, մեթոդ-եղանակ, պոեմ-ստեղծագործության ժանր,
սպիրտ-օղի, հովիվ-չոբան։
  • z
Վանկ Այն հնչյունը կամ հնչյոնախումբը , որը արտահայտվում է մեկ շնչով կոչվում է վանկ։ Յուրաքանչյուր պետք է լինի ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար։ Վանկերը լինում բաց,փակ և գաղտնավանկ։Ձայնաորով վերջացող վանկը կոչվում է բաց վանկ օրինակ առու, կատու, մուրաբա Բաղաձայնով վերջացո բառը կոչվում է փակ վանկ կար-միր, գըդ-նել։
Լսող բայց չգրող ը ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ գրել,խմել,կտրտել։բառերը լինում են միավանկ և բազմավանկ միավանկ բառեր օրինակ,հաց,ոթ,ոտք։երկու և ավելի վանկերից բաղկացած բառերը կոչվում են բազմավանկ օրինակ ուսուցիչ։

տեկստը գրել վանկերի բժանելով։

Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականին։ Փոքր Ասյան ուղարկված ծպտյալ սուրհանդակը Սուլթանի ավագ որդուն բերում է մի լուր ։

Ա ի ո ու ե  է և օ և

Խը-մո-րա-գու-նդ

Պեր-ճա-շուք

Ձեռ-նա-մարտ

Բառի մեջ, որևե ձայնաորի առտասնության ուժեղացումը կոչվում է շեշտ։ Հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի ձայնաորի վրա, եթե բառին վեջածանցներ, վերջաորություներ ապա շեշտը տեղափոխվում է վերջին վանկի օրինակ գիր, գրեր, գրերից այսինքն՝ հայերենում շեշտը կայուն շարժավան է։ Այս ընդանուր կանոնից կան շեղումներ․

Առաջին չի շեշտվում վերջին վանկի գրվող կամ չգրող ը հնչյունը։

Գի՝րքը

Գի՝րքս

Սի՝րտը

Սի՝րտս

Երկրորդ մի քանի բառերու շեշտը ավանդաբար գրվում է ոչ վերջին վանկի ձայնաոր վրա։ Գոնե նույնի՝սկ, նույքա՝ն, նույնպե՝ս,մանավա՝նտ, Միմիա՝յն գինգերո՝րդ ։

Երորդ ոտար լեզուներից փոխարված բառերը եթե գործածվում են ուղիղ ձևով, շեշտը դրվում է ոչ վերջին վանկի ձայնաորի վրա շեշտը դրվում է ոչ վերջին վանկի ձայնաորի վրա Պուշկին, Անգլյա, Լենմոնտով այս կարքի բառերը հոլովվելու դեպքում շեշտվում է վերջին վանկի ձայնաորը, օրինակ Անգլայու, Պուշկինից, ռադիո, քիմիա, ֆիզիկա, տեխնիկա, մաթեմատիկա, գոնե,որտե որ, ոչ-ոք, չե որ, փոխր ինչ;

Հոքնակին կազմվում է երկու ձևով։

Արկղ-արկղեր,արկղներ

Գամփռ-գամբռներ

Այն բարդ բառերը, որոնց երկրորդ արմատը մեկ վանկանի գոյական է, հոգնակին կազմվում է։

Ծաղկեփունջ-փունջ,ծաղկեփնջեր

Դասագիրք-դասագրքեր

Թաղամաս-թաղամասեր

Հեռագրասյուն-հեռագրասյուներ

Այն բարդ բառերը որոնց երկրորդ միավանկ բառերիչը բայ է, գործողություն է ցույց տալիս հոգնակին կազմվում է ներ-ով։

Ժամացույց- ժամացույցներ

Խաչակիր-խաչակիրներ

Մանկավարժ-մանկավարժներ

Միավանկ բառերի հոգնակին կազմվում է էր-ով։

Քար, տուն,շներ,

Սեղան,աշակերտն,նստարան,պահարան,դասարան

Եթե բամավանկ բառը վերջանում է ն-ը տառով։

Սեղաններ,պահարաններ, աթոռներ։

Գոյաականի որոշյալ և անորոշ անուներ, գոյականի առումը ցույց է տալիս խոսքի մեջ գոյական  հայտնի կամ անհայտ լինելը։

Որոշյալ առոմը կազմվում է անորոշ առումի վրա ը կամ ն, բաղաձայնով վերջացող բառի վրա ավելանում է ը հոդը, ձայնաորով վերջացող բառի վրա ն հոդը, օրինակ գիրք,սեղան,քաղաք։

Ձայնորով վերջացող բառի վրա ավելանում է ը հոդը, օրինակ անի։

Բաղաձայով վերջացող ը-ն կարող է դառնալ ն եթե հաջորդ տառը սկսվում է ա,ու,ի ձայնորներով։

Բառերը լինում են մենիմաստ և բազմիամաստ։

Գտնել և բառակապակացության իմաստն առտահայտել մեկ բառով։

Մեղուների խումբ-պարս

Գիտական ենթադրություն-վարկած

Առյուծի ձագ-կորյուն

Փայտագործ վարպետ-ատաղձագործ

Դանակի սուր կողմը-շեղբ

Գինի մատուցող-մատռվակ

Հատիկեղենի կույտ-ընդեղեն

Արջի բույն-որջ

Գլխի մազերը թափված-ճաղատ

Լուսնի մանգաղ-մահիկ

Թաքաորական աթոռ-գահ

Մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ

Ծառաբնի խոռոչ-փչակ

Գազանի բերան-երախ

Ձկների խումբ-վտառ

Հայրենիքից առտասված-վտարանդի

Վայրի խոզ-վարզ

Հաճելի հոտ-անուշաբույր

Վատ լուր հաղորդող-գույժ

Վիրաբուժական դանակ-լանցետ

Տաք այրող քամի-խորատ

Քաղաքամերձ բնակարան-ավան

Ոչ դեմ ոչ կողմ-ձեռպա

Բառերը լինում են մենիմաստ և բազմիամաստ։

Գտնել և բառակապակացության իմաստն առտահայտել մեկ բառով։

Մեղուների խումբ-պարս

Գիտական ենթադրություն-վարկած

Առյուծի ձագ-կորյուն

Փայտագործ վարպետ-ատաղձագործ

Դանակի սուր կողմը-շեղբ

Գինի մատուցող-մատռվակ

Հատիկեղենի կույտ-ընդեղեն

Արջի բույն-որջ

Գլխի մազերը թափված-ճաղատ

Լուսնի մանգաղ-մահիկ

Թաքաորական աթոռ-գահ

Մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ

Ծառաբնի խոռոչ-փչակ

Գազանի բերան-երախ

Ձկների խումբ-վտառ

Հայրենիքից առտասված-վտարանդի

Վայրի խոզ-վարզ

Հաճելի հոտ-անուշաբույր

Վատ լուր հաղորդող-գույժ

Վիրաբուժական դանակ-լանցետ

Տաք այրող քամի-խորատ

Քաղաքամերձ բնակարան-ավան

Ոչ դեմ ոչ կողմ-ձեռպա

Աներևույթ-8-տառ,9-հնչյուն

Եղերերք-7-տառ,8-հնչյուն

Ամենայերկար-10-տառ,11-հնչյուն

Միջօրե-6-տառ,6-հնռյուն

Վրայերդ-6-տառ,7-հնչյուն

Արկղ-4-տառ,5-հնչյուն

Աստղ-4-տառ,5-հնչյուն

Տրված բառերից քանիսն է սկսվում բաղաձայն հնչյունով։

Էություն-ոչ

Երազ-ոչ

Եվրոպա-ոչ

Ովքեր-ոչ

Ելակ-ոչ

Որովայն-ոչ

Ոզնին-ոչ

Վճռօրոշ-այո

Հնավոճ-այո

Էություն-ոչ

Որոշել վանկերի քանակը։

Մկան-2

Աստղիկ-2

Սպի-2

Էինք-2

Երբեվէ-3

Անարև-3

Ծանր-2

Լուսաբեր-3

Արջաորս-3

Ենթաորովայնային-7

          Հնուց եկած գաղտնիքները

Ա)Պեկինում է գտնվում Չինաստանի ամենահին տաճարներից մեկը։ Տաճարը չունի տանիք և իր տանիքը բաց երկինքն է։ Տաճարը կա երեք սալիկ, առաջին սալիկի վրա կանգնած մարդու ձայնը մեկ անգամ է արձագանքում,երկրորդ սալիկից լսվում է երկու անգամ,երորդից երեգ։

Բ)Իրաքի իշխանություները մեծ գումարային պարգեվներ է խոստանում այն մարդուն ով կկարողանա գտնել Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը։Բանն այն է, որ Իրաքում ուզում են վերակառուցել Բաբելոնը։Ու որպիսզի վերականգնեն լիովի պետք է իմանան այդ գաղտնիքը։Բայց ոչ ոք չի կարողանում լուծել այդ խնդիրը։

1816-թ․դեկտեմբերի 1-ին մի նավ մոտենում է Վենետիկին և այդ ժամանակ Ջորջ Բայրոնը տեսնելով մի գեղեցիկ եկեղեցի որոշում է կանգ առնել և, այդ ժամանա նրան ասում է, որ դա Սուրբ Ղազար եկեղեցին է։ Երբ նա մտնում է եկեղեցի զրուցում է քահանայի հետ և, որոշում է, որ պետք է հայերեն սովորի։ Հետո տեղի միաբանություն նրա հետ հայերենի դասեր է անձկացնում և նա հիսուն օրում սուվորում է հայերեն տառերը։ Երբ նա սովորեց հայերեն սկսեց ոգնել իր ուսուցչին կատարել թարգմանություներ։ Երբ նա հեռանում է հրաժեշտի ժամանակ նա մի նկարի տակ գրում է Ջորջ Բայրոն։ Հիմա Սուրբ Ղազար կղզում կա Ջորջ Բայրոնի անունով մի սենյակ։

 

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է ԷջմիածնիԳևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 – 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Ներսես Շնորհալի

Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։

1166 թ-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թ-ի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։

Մուշեղ Գալշոյան — Սպասում

image (1)_0
Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:
Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:
                                                             Կոմիտաս
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1868 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:
Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։
Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը`   փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։
Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։
Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։
Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Առաջադրանք

  1. Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը
  1. Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
  • Այդ հսկաևհզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճըկարծում է, թե չի կարող:
  • Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջգրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,
  • Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թոքախտ, աղտոտել,
ոխակալ, ողնաշար,
վարքուբարք, վարկաբեկելուխտտադրուժ, ուղտատեր,
վարքուբարք, բարկություն,
թյուրիմացություն, ձյունաթույր,
համբույր, բյուրավոր:

25.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճռռալ, բզզալ, ֆռռալ, թռռալ, ուղղակի, ուղղանկյուն, Ալլա, Էմմա, թռչուններ,    հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

 

  1. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան:

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով աննդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է

 29.
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Աֆտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինն հարյուր հիսունինն թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն։

ախտ-ախտորոշել, ախտահանել, ախտանիշ, թոքախտ,  դեղնախտ, շաքարախտ, կարմրախտ, լնդախտ, հյուծախտ։

 

 

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամթ գրի՛ր:

Ընդացք, ընդարձակ, անընթատ, ընդմիջել, ընթանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը» վերլուծություն
Իշխանությունը հոգ չէր տանում ժողովրդի մասին, քանի որ  թույլ էր տալիս, որ  մարդիկ այդ ոսկե ձկները օգտագործեին։Իշխանությունները  չէին լուծել աղքատության խնդիրը։ Կարծում եմ, որ այո, այս պետությունը  հիմնված էր խաբեության վրա։ Իշխանությունը գտել էր երջանկության գաղտնիքը։ Ստեղծագործությունը կոչվում է փոքրիկ դրախտ, քանի որ այնտեղի յուրաքանչուր բնակիչ ստեղծել է իր երջանկությունը և ապրում է անհոգ։ Տեքստից ինձ դուր է եկել այս հատվածը.
 Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները։
Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը» վերլուծություն
Դասն ավարտվեց, բոլոր երեխաները դասարանից դուրս էին գալիս բացի մի տղայից, քանի որ Միսս Ուիսիգը պետք է նրան պատժեր դասին ծիծաղելու համար։ Երբ վերջին երեխան դասարանը, լքեց Միս Ուիսիգը ասաց տղային, որ մեկ ժամ ծիծաղի, իսկ տղան համառորեն չէր ծիծաղում։ Տղան մտածեց, ավելի լավ է տնօրենը ճիպոտով հարվածի իրեն, քան մեկ ժամ ծիծաղի։ Ուսուցիչը կրկնեց ծիծաղիր։ Տղան փորձեց հիշել այն ամենը ինչի վրա հաճախ ծիծաղում է, բայց այդ ժամանակ ոչինչ ծիծաղելի չէր։ Տղան փորձեց դերասանորեն ծիծաղել` հա՛, հա՛, հա՛։ Հետո նրանք սկսեցին անկեղծ զրուցել և վերջում նրանք իրար հաջողություն մաղթեցին և տղան գնաց։
            Վիլյամ Սարոյան Գեղեցիկ, «Սպիտակ ձիու ամառը »
Տղաները սխալ վարվեցին, որ գողացան ձիուն և այդքան երկար ժամանակ պահեցին իրենց մոտ և անհանգստացրեցին ձիու տիրոջը։ Տղաները գիտակցեցին, որ ազնիվ չեն  վարվել և հարգելով իրենց ծագումն ու ազգի պատմությունը,  հասկացան, որ երբեք ուշ չէ սխալը ուղղել։ 
 
                                                                 Վարժություն6
Եթե ես ունենայի ժամանաի մեքենա, ես կգնայի անցյալ, տեսնելու, թե մարդիկ ինչպես են ապրում։ Պարզելու նրանց ավանդույթներն ու սովորությունները։ Եթե ինձ դուր գար, ես կփորձեի հարմարվել և ապրել այնտեղ։ Տեղաբնակներին այնպիսի բաներ կսովորեցնի, որոնց մասին նրանք նույնիսկ գաղափար չունեին`  փորձելով հեշտացնել նրանց առօրյան։
                                                                  Վարժություն 1
ա)բառասկզբում-էվոլուցիա, էկոլոգիա, էներգիա, էշ, էլեկտրոնիկա։
բ)բառամիջում-էլեկտարաէներգիա, ամենաէժան, լայնէկրան, վայրէջք։
գ)բառավերջում-մանրէ։
                                                                   Վարժություն2
ա)բառասկզբում-եմ։
բ)բառամիջում-լսել, նայել, ուտել, հաշվել, քայլ
ել։
գ)բառավերջում-Մանե։

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարգև, նյարդ, թարթել ,երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանման, ատաղծագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խախտել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

 

մայրենի լեզու գործնական քերականություն առաչադրանք 3։

աղվեսը մի թուղթ գտավ,և այդ թուղթը տարավ գայլին։

թագավորը ժլատ ու աչկածակ մարդ էր,և հրամայեց, որ կարասը իրեն տան։

կղզին լծի հարավ-արևելքում էր, և լճի հյուսիսային ափից տարբերվու էր թե՛ բուսականությամբ թե՛ կենդանիներով։

խեղջ կապիկը պիտի վարժվի նեղ վանդակին,կամ անընդատ պիտի փորձի դուրս պրծնի այդտեղից։

զինորը իջեցրեց բացովի կամուրջը, ու չոր փոսի վրայով անցնելով ՝ ու տիկինը մոտեցավ կոճղերին։

մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալից ու վարորդը արգելակեց։

կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանաները, և կարծես մեր մոտ բարեկամություն հաստա

 

<<Հայկ և Բել>> Փոխադրություն

Հայկը ամրակզմ և  քաջ տղամարդ էր։ Նա իր գյուղում ապրում էր հաշտ ու համերաշխ իր ընտանիքի հետ, որոնք մոտ երեքհարյուր հոգուց էին ։ Իսկ Բելը տարացքներ էր գրավում, գերիներ վերձնում և սպանու մարդկանց ։ Մի օր Բելը իր որդու գլխավորույամբ պատգամաբերներ  է ուղարկում Հայկի մոտ։ Տեղ հասնելով նրահք Հայկին հայտնում են Բելի խոսքը, ասելով, որ գնան և ապրեն Բելի լծի տակ։ Հայկը խիստ մերժեց։ Օրեր անց Բելը իր զորքով հարցակվում Է Հայկի վրա։ Հայկը իր զոքին ասում է, որ հարցակվեն այն մասի վրա, որտեղ կանգնած է բելը։ Րոպեներ անց նրանք բախվեցին իրար և նրանց բախումից ուժեղ դղրդյուն սկսվեց և այդ ժամանակ Հայկը քաշեց իր լայնալիճ աղեղը, և երեքթևյան նետը, անցնելով Բելի թիկունքով, խրվեց հողի մեջ, և նրա զորքը վախենալով հետ նահանջեց։

1816-թ․դեկտեմբերի 1-ին մի նավ մոտենում է Վենետիկին և այդ ժամանակ Ջորջ Բայրոնը տեսնելով մի գեղեցիկ եկեղեցի որոշում է կանգ առնել և, այդ ժամանա նրան ասում է, որ դա Սուրբ Ղազար եկեղեցին է։ Երբ նա մտնում է եկեղեցի զրուցում է քահանայի հետ և, որոշում է, որ պետք է հայերեն սովորի։ Հետո տեղի միաբանություն նրա հետ հայերենի դասեր է անձկացնում և նա հիսուն օրում սուվորում է հայերեն տառերը։ Երբ նա սովորեց հայերեն սկսեց ոգնել իր ուսուցչին կատարել թարգմանություներ։ Երբ նա հեռանում է հրաժեշտի ժամանակ նա մի նկարի տակ գրում է Ջորջ Բայրոն։ Հիմա Սուրբ Ղազար կղզում կա Ջորջ Բայրոնի անունով մի սենյակ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s